211652_close_icon
views-count2835 դիտում article-date 14:15 26-07-2019

Ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին․ «Առավոտ»

Հունիսի 20-21-ի իրադարձությունների առնչությամբ բռնի գործողությունների կոչ անելու, դրանք ղեկավարելու և դրանցում մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության բաժնի տնօրենի պաշտոնակատար Մամուկա Չելիձեն: Գրում է [url=https://www.aravot.am/2019/07/26/1057779/?fbclid=IwAR2U4CFKXbXNpJI2DFCIJXEFqyT74CtJNq1M-b1gJyk6tsBzp_3CUUe-0pQ]Aravot.am[/url]-ը։ Քննության շրջանակում պարզվել է, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը խորհրդարանի շենքի գրոհի ժամանակ Օկրուաշվիլին իր համախոհների հետ ցուցարարներին կոչ է արել ներխուժել խորհրդարան և ինքն է անձամբ մասնակցել գրոհին: Բացի այդ, նշվում է, որ նա մասնակցել է «տարբեր խմբակային բռնի գործողությունների»: Մանրամասն՝ [url=https://www.aravot.am/2019/07/26/1057779/?fbclid=IwAR2U4CFKXbXNpJI2DFCIJXEFqyT74CtJNq1M-b1gJyk6tsBzp_3CUUe-0pQ]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր