211652_close_icon
views-count1421 դիտում article-date 11:37 05-11-2014

Պաշտոնանկ է արվել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղաիբաշվիլին նախօրեին հայտարարել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային իր պաշտոնից հեռացնելու մասին, հաղորդում է Georgia Online-ը: Ղարիբաշվիլին «Վրացական երազանք» կոալիցիայի անդամների հետ հանդիպումից հետո ճեպազրույցում հայտարարել է. «Ես նման որոշում եմ կայացրել, որպեսզի պաշտպանության նախարարությունը չսեփականացվի և չխանգարի հետաքննչական մարմնի գործունեությանը»: Նշենք, որ վերջին օրերին Վրաստանի դատախազությունը հայտարարել է պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ միանգամից 3 քրեական գործ հարուցելու մասին: Առաջին սկանդալը բարձրացավ Իրակլի Ալսանիայի՝ արտասահմանում գտնվելու ժամանակ՝ կոռուպցիայի գործով, որի ընթացքում չինովնիկներ ձերբակալվեցին, իսկ Ալասանիան հայտարարեց, որ պաշտպանության նախարարության դեմ ծրագրված հարձակում է իրականացվում:

Նմանատիպ նյութեր