211652_close_icon
views-count6086 դիտում article-date 22:40 26-07-2019

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը: ԱԻՆ-ը ներկայացնում է նաեւ առաջիկա 5 օրերի եղանակի տեսությունը: Նշվում է, որ հուլիսի 26-ի ցերեկը, 27-29-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 30-31-ը նույնքան կբարձրանա։ [img]https://st0.shamshyan.com/editor/0697203001564160428352626.jpg[/img] Երևանում հուլիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0236026001564160415148075.jpg[/img]

Նմանատիպ նյութեր