2032 դիտում
09:01 27-07-2019
ՔՊ-ն, հնարավոր է, կանդամակցի Եվրոպայում ձևավորվող ծայրահեղ աջերի միավորմանը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթին ուշագրավ տեղեկություններ են հասել՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին քաղաքական կուրսի և միջազգային հարթակներում կապերի հաստատման գործընթացի հետ։
Ինչպես հայտնի է, որպես կանոն, կուսակցությունները միավորվում են միջազգային տարբեր ալյանսներում և գաղափարական հիմք ունեցող համընդհանուր միավորումներում (օրինակ՝ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը՝ ԵԺԿ-ին, ՀՅԴ-ն՝ սոցինտերնին, ՀԱԿ-ը և «Լուսավոր Հայաստանը»՝ «Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալյանսին» (ALDE) և այն)։
Ներկայիս իշխանական կուսակցությունը, հրաժարվելով գաղափարական «իզմերից», չինտեգրվեց ոչ մի միջազգային բլոկում։ Թերթի տեղեկություններով, Եվրոպայում այսօր ձևավորվում է ծայրահեղ աջերի միավորում, քանի որ այդ գաղափարական հոսանքի տարածումը Արևմուտքում ակնհայտ աճի միտում ունի: Ըստ մեր աղբյուրների, հնարավոր է, որ ՔՊ-ն անդամակցության հայտ ներկայացնի այդ ալյանսին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1148 դիտում
10:42 26-05-2014
Ուկրաինայի ընտրությունները քայլ են՝ ուղղված երկրի միավորմանը. Օբամա
2275 դիտում
18:20 10-10-2014
Նազարբաևը հուսով է, որ Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի մինչև 2015 թվականը
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»