2658 դիտում
09:37 27-07-2019
ԱՄՆ-Իրան հակամարտության ազդեցությունը Հարավային Կովկասի վրա․ «Ամերիկայի ձայն»
Իրան-ամերիկյան հարաբերությունների լարվածությունն իր անմիջական ազդեցությունն է թողնում տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի վրա: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5017269.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Վերջերս Վաշինգտոն այցելած Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Նա կոչ էր արել Միացյալ Նահանգներին ճնշումներ չկիրառել Հայաստանի վրա Իրանի հարցում:
Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ավագ վերլուծաբան Բեհնամ Բեն Թալեբլուի կարծիքով Իրանի հետ Հայաստանի սերտ քաղաքական եւ տնտեսական համագործակցության վրա աչք փակելը կհակասեր Իրանի դեմ իրականացվող «առավելագույն ճնշման» ամերիկյան քաղաքականությանը: Ըստ վերլուծաբանի՝ երբեմն ԱՄՆ ըմբռնումով է մոտենում տարածաշրջանի այն երկրների բնակչության կարիքներին, որոնք կախված են իրանական էներգակիրներից: Նրանց արտոնույուններ տրամադրելը ըստ փորձագետի՝ քաղաքական խնդիր է:
«Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է այլընտրանքներ առաջարկել տարածաշրջանի երկրներին, որպեսզի փոխարինեն Իրանի կողմից մատակարարվող ապրանքները՝ լինի Իրաքում, Հայաստանում կամ որեւէ այլ տեղ»,- ասում է Թալեբլուին:
Իր հերթին, Ադրբեջանոմ ԱՄՆ նախիին դեսպան, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը վստահ է, որ Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցների միջոցով ճնշումների ենթարկել Թեհրանին՝ փորձելով նաև ստանալ այլ երկրների աջակցությունն այս հարցում:
«Հայտնի չէ, թե ինչ լրացուցիչ պատժամիջոցներ են նախատեսվում: Իմ կարծիքով դրանք կվերաբերեն ավելի շատ ֆինանսական սեկտորին, ուստի եթե Հարավային Կովկասի երկրներն առնչվում են իրանական բանկային համկարգին, ապա դա կլինի խնդրահարույց»,- ընդգծում է նախկին դեսպանը:
Կազլյարիչը համամիտ է, որ ԱՄՆ-Իրան զարգացումները խնդրահարույց են Հարավային Կովկասի երկրների և մասնավորապես Հայաստանի համար: Սակայն, ըստ դեսպանի, Երևանը, որը գազ է ներկրում Իրանից, չի կարող որևէ կերպ փոխարինել այն ամերիկյան հեղուկ գազով: Նա ընդգծում է՝ շատ բան կախված է, թե ինչպես է ամերիկյան կողմը տրամադրված պատժամիջոցներում արտոնությունների հարցին:
Նախկին դեսպանը քիչ հավանական է համարում պատերազմը ԱՄՆ և Իրանի միջև, սակայն իրավիճակը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից հատկապես իրանական կողմի հետագա ագրեսիվ քայլերի արդյունքում:
«Չեմ կարծում, որ որևէ մեկը ամերիկյան ռազմական վերնախավում, Կոնգրեսում կամ անգամ ինքը Թրամփը ցանկանում են մեկ այլ ռազմական հակամարտություն Մերձավոր Արևելքում»,- ասում է դեսպան Կազլյարիչը:
Այս կարծիքը կիսում է նաև Բեն Թալեբլուին, ով իրավիճակը բնութագրում է որպես կողմերի միջև կամքի դրսևորման մրցավազք:
«Իրավիճակը միանշանակ թեժանում է, սակայն, երկու կողմերն էլ ցանկանում են խուսափել պատերազմից: Հենց այդ պատճառով են նրանք շարունակում այս անուղղակի «կամքի մրցույթը»,- ընդգծում է Բեն Թալեբլուին:
Փորձագետները շեշտում են՝ բոլոր զարգացումներն ընթանում են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում: Ռազմական գործողությունների դեպքում քիչ հավանական է, որ բախումներն ԱՄՆ ու Իրանի միջև ընդգրկեն Հարավային Կովկասի երկրները:
Նմանատիպ նյութեր
2669 դիտում
09:37 10-01-2020
ԱՄՆ-Իրան հակադրման ազդեցությունը Հայաստանի վրա․ «Ամերիկայի ձայն»
1835 դիտում
09:13 24-02-2021
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նոր իրականությունը` ըստ վերլուծաբանների․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»