2734 դիտում
14:42 29-07-2019
Արսեն Ջուլֆալակյան. Այցելությունը փախստականների ճամբար ազդեց իմ մտածելակերպի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Հորդանանում գտնվող սիրիացի փախստականների համար նախատեսված Ազրաք ճամբարում մասնակցել է ՄԱԿ-ի և Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպված «Inspire together for peace» ծրագրին։
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արսենը պատմեց ծրագրի իրականացման և իր մասնակցության մասին.
«Ծրագիրն անցկացվում է ՄԱԿ-ի և ՄՕԿ-ի կողմից։ Առաջին անգամ նրանց են միացել Թեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան։ Ծրագրին մասնակցելու համար Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը առաջարկել էր իմ թեկնածությունը. ենթադրում եմ, որ պատճառը իմ արդյունավետ և ակտիվ աշխատանքն էր աթլետների հանձնաժողովում։
Վերջին երկուսուկես տարվա ընթացքում 4-5 տարբեր կոնֆերանսներում ներկայացրել եմ UWW-ին, և ենթադրում եմ, որ գոհ են արդյունքներից: Այնպես ստացվեց, որ օրերը հարմար ստացվեցին ինձ համար։ Հավաքներից հետ էի գալիս և ընդհամեը 5 օր ունեի ազատ, մինչև մյուս հավաքը, այցն էլ համընկավ այդ հինգ օրերի հետ։
Եվրոպական խաղերի ժամանակ հանդիպեցինք Նենադ Լալովիչի հետ և անձամբ շնորհակալություն հայտնեց, որ համաձայնվել եմ մասնակցել ծրագրին։ Քննարկեցինք տարբեր հարցեր՝ կապված և՛ այդ այցի , և՛ հետագա մեր աշխատանքի հետ»,-ասաց նա։
Առաջին օրը ծրագրի մասնակիցները ճամբարում գտնվող փախստական երեխաների հետ խաղեր են խաղացել և մարզում անցկացրել՝ սովորեցնելով ըմբշամարտի նախնական հնարքները, քանի որ բոլորը սկսնակ մակարդակի են.
«Հիմնական ծրագիրը երկու օր էր։ Առաջին օրը ավելի ազատ էր, ճանաչողական՝ առանց տեսախցիկների։ Առաջին օրը երեխաների հետ խաղացինք, մի քանի հնարք ցուցադրեցի, այսպես ասած՝ ըմբշմարատի այբուբենը։ Մարզահագուստ և մարզակոշիկ նվիրեցինք։ Երկրորդ օրը տեղի ունեցավ հիմնական ծրագիրը, որին ներկա էին Հորդանանի թագավորի եղբայրը, ՄԱԿ-ի փախստականների վարչության պետը, Թեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի նախագահը, Օլիմպիական կոմիտեի ու ազգային ֆեդերացիաների աշխատակիցներ։ Ըմբշամարտի և թեքվոնդոյի ցուցադարական մարզումներ արեցինք, նաև սնունդ ու հագուստ բաժանվեց, երգեր եղան, և օրը տոնի վերածվեց»,- ասաց Արսենը։
Հայ ըմբիշը պատմեց նաև, որ առաջին անգամ էր փաստականների ճամբարում և տպավորությունները շատ երկակի են։
«Առաջին անգամ էր, մինչև այդ շատ էի կարդացել և ուսումնասիրել եղած ճամբարները, և չէի մտածի, որ կարող է մի օր հնարավորություն ընձեռվի այդ ճամբարներից մեկում լինել։
Ամբողջ աշխարհում եղած նմանօրինակ ճամբարների համեմատ՝ այս մեկը շատ բարեկարգ էր, միայն էլէկտրականության և ջրի խնդիր ունեին, և պարզ է՝ սննդի։ Ամսական մեկ անձին, եթե չեմ սխալվում, 20 դոլար էր հատկացվում, իսկ Հորդանանը թանկ երկիր էր։ Պարզապես անհնար էր այդ գումարով ապրել։
Տպավորությունս շատ երկակի էր և յուրահատուկ։ Տեսա, թե մարդիկ ինչպես են ամեն օր պայքարում իրենց կյաքի համար, ինչպես են ուրախանում ամեն մի փոքր բանից՝ լինի հագուստ, թե փոքրիկ քաղցրավենիք։ Այս այցելությունը ազդեց իմ մտածելակերպի վրա։ Աննկարագրելի էր։ 50 000 փախստական՝ մի վայրում։ Եթե չեմ սխալվում, մոտ 15կմ շառավղով տարածք էր՝ բազմաթիվ սպիտակ տնակներով, որտեղ ապրում են այդ մարդիկ։ Շատ յուրահատուկ փորձություն էր։
Կարծում եմ, որ այնտեղ եղած ցանկացած մարդ ավելի կկարևորի սեփական կյանքը և շատ բաների կսկսի այլ կերպ նայել»,- խոսքը եզարփակեց Արսեն Ջուլֆալակյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
9531 դիտում
14:46 02-03-2018
Արսեն Վենգեր. Կիրակի օրը տեղի ունեցածը ազդեց խաղի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1426 դիտում
21:37 08-08-2024
Չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտվել է քաղաքական խաղերում. Հայացքն Արցախին․ Արսեն Ջուլֆալակյան
Այս բաժնից
2746 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2272 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2572 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ