1913 դիտում
12:33 31-07-2019
Մահացել է նկարիչ Ֆրիդ Սողոյանը
83 տարեկան հասակում կյանքից մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ֆրիդ Սողոյանը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։
«Խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է մեծանուն քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդ Սողոյանը»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։
Ֆրիդ Սողոյանը ծնվել է 1936 թ. հոկտեմբերի 2–ին։ 1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են բնականությամբ, կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրումով։
Յուրովի մեկնաբանությամբ է ստեղծել Ստեփան Շահումյանի (1970, Երևան), Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում՝ Արևելքի մեծ իմաստասերների (1970) արձանները, Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Սամարղանդում և այլուր։
Ֆրիդ Սողոյանի ստեղծագործություններից են՝ «Նկարչուհին», «Արթիկցի քարհատ բանվոր», «Վաստակավոր Երկրաբան Ավետիսյանը», «Կնոջս դիմաքանդակը», «Սամարղանդցի հնագետ Ռ. Սուլեյմանով», «Հորս դիմաքանդակը», «Արարողը», «Արևածագ» (Ախուրյանի մուտքի արձանը), «Նեստոր տարեգիրը», «Մայր երկիր», Մոսկվայի 850-ամյակին նվիրված գրանիտե հուշարձանը՝ «Խաչ միացյալ», Նիկոլայ Ռիժկովի կիսանդրին և գրանիտե հուշատախտակը Գյումրիում՝ նրա անվան փողոցում «Միացյալ խաչ» հուշարձանը։
Նմանատիպ նյութեր
1449 դիտում
09:01 08-07-2021
Հայաստանը չի օգտվել կարգավորման բոլոր դիվանագիտական հնարավորություններից․ Դանիել Ֆրիդ. «Ամերիկայի ձայն»
19562 դիտում
17:17 30-10-2014
Հայաստանում ձերբակալվել է «Զապ» մականվամբ օրենքով գող Անդրանիկ Սողոյանը
Այս բաժնից
841 դիտում
20:30 24-10-2024
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
490 դիտում
20:19 24-10-2024
Հայաստանի ԱԺ պատգամավորները Հունգարիայում կմասնակցեն ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
712 դիտում
20:07 24-10-2024
Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան