1503 դիտում
09:01 08-07-2021
Հայաստանը չի օգտվել կարգավորման բոլոր դիվանագիտական հնարավորություններից․ Դանիել Ֆրիդ. «Ամերիկայի ձայն»
Ամերիկացի վերլուծաբանները շարունակում են քննարկումները ՀՀ-ի ընտրությունների, տարածաշրջանային զարգացումների ու ամերիկյան ներգրավվածության մասին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել աջակցել համագործակցությանն ու տարածաշրջանում դեռևս չլուծված հարցերի կարգավորմանը` հորդորելով Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Վաշինգտոնը նաև գնահատել է տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Նախկին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ և վերլուծաբան Դանիել Ֆրիդի կարծիքով՝ ԼՂ հարցի կարգավորմանը խոչընդոտել են կողմերի ծայրահեղ դիրքորոշումները:
«Ես և շատ այլ ամերիկացիներ ներգրավված ենք եղել այս հակամարտության կարգավորման փորձերում և մենք բոլորս ձախողվել ենք, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ամբողջապես կլանված էին միայն այս հակամարտությամբ»,- ասում է նախկին դիվանագետը:
Նա պնդում է, որ արդյունքում Հայաստանին չի հաջողվել զարգանալ: Փոխարենը, հայկական կողմը վստահ էր, որ անխոցելի է, հաղթել է նախկինում և կհաղթի հետագայում, որը տեղի չունեցավ, ասում է Ֆրիդը: Նա շեշտում է, որ Հայաստանը պետք է կարողանա ինքնուրույն զարգանալ: Ամերիկացիները կարող են օգնել, և մենք, իհարկե, չենք պատրաստվում լքել նրանց և կշարունակենք ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կայուն կարգավորման ուղղությամբ, նշում է նախկին դիվանագետը՝ ընդգծելով, սակայն, որ այսօր իրավիճակը փոխվել է:
«Հայաստանը պետք է մտածի իր ապագայի մասին: Ռուսական պրոտեկտորատը չի ապահովել համապատասխան պաշտպանություն, բայց Հայաստանը նույնպես չի օգտվել կարգավորման բոլոր դիվանագիտական հնարավորություններից, և այժմ իրավիճակը վատթարացել է»,- պնդում է Ֆրիդը:
Նա որպես դրական միտում է գնահատում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրություններն ու Նիկոլ Փաշինյանի հաղթանակը: Իր հերթին, վերլուծաբան Մայքլ Ռուբինը գտնում է, որ Փաշինյանը չպետք է իր հաջողությունը մեկնաբանի որպես պատերազմի ընթացքում իր գործողությունների հավանություն:
«Հայ հանրությունը բացահայտ արտահայտել է իր դժգոհությունը նախորդ նոյեմբերին տեղի ունեցածի վերաբերյալ, այդուհանդերձ ժողովրդի մեծամասնությունը չնախընտրեց երկրորդ նախագահին որպես այլընտրանք: Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ժողովրդավարություն, սակայն ձգտում ունենալ ավելի թափանցիկ կառավարություն, որը չի ստի պատերազմի ողջ ընթացքում»,- նշում է վերլուծաբանը:
Ռուբինի կարծիքով ամերիկյան կողմի ավելի ակտիվ ներգրավվաշծությունը Հայաստանում և տարածաշրջամնում շարունակում է մնալ հարցական: Ընտրություններից հետո առկա են բազմաթիվ հնարավորություններ, ուր Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կարող են համագործակցել, գտնում է վերլուծաբանը՝ շեշտելով, որ կարևոր է կենտրոնանալ այդ հարցերի վրա:
«Այսօր ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմադիր ճամբարի հայ քաղաքական գործիչները պետք է կենտրոնան այն հարցի վրա, թե ինչպես է հնարավոր լավագույնս ամրապնդել հայ-ամերիկյան դաշինքը»,- նշել է նա:
Երկու վերլուծաբաններն էլ կարևորում են հայ-ամերիկյան հարաբերություններում վերջերս ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Դանիել Ֆրիդի կարծիքով՝ Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մի քայլ է, որն ուղղված է ստիպելու Հայաստանին մտածել իր ապագայի մասին:

Նմանատիպ նյութեր
1982 դիտում
12:33 31-07-2019
Մահացել է նկարիչ Ֆրիդ Սողոյանը
28261 դիտում
09:09 28-08-2021
Արսեն Թորոսյանը ընդհարվել է Փաշինյանի հետ. ՔՊ-ն նրան զրկել է բոլոր հնարավորություններից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը