1813 դիտում
12:56 31-07-2019
ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է Տավուշի սահմանագոտի
Հուլիսի 29-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում և մարտական հենակետերում: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:
Հենակետերից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ճաշել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, ստուգել դիրքապահներին տրամադրվող սննդամթերքի որակը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խրախուսել է մարտական հերթապահություն կրման ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին, մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:
Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին:
Նմանատիպ նյութեր
2976 դիտում
23:10 02-08-2019
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հարավարևելյան սահմանագոտի
2427 դիտում
21:47 30-12-2019
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է սահմանագոտի
1528 դիտում
13:06 07-04-2021
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այցելել է արևելյան սահմանագոտի
Այս բաժնից
757 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
898 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ