2430 դիտում
21:47 30-12-2019
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է սահմանագոտի
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը դեկտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է զինված ուժերի N զորամասի մարտական հենակետերից մեկում:
Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շնորհավորել է դիրքապահներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, տոկունություն և անվտանգ ծառայություն:
Նմանատիպ նյութեր
2976 դիտում
23:10 02-08-2019
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հարավարևելյան սահմանագոտի
1813 դիտում
12:56 31-07-2019
ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է Տավուշի սահմանագոտի
2383 դիտում
21:11 30-09-2019
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամաս
Այս բաժնից
436 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
853 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում