1365 դիտում
14:13 31-07-2019
Սուրեն Պապիկյանը Չեխիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության հնարավորություններին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանը հետհեղափոխական՝ այսօր արդեն տնտեսական զարգացման փուլում, կարևորում է Արևելյան Եվրոպայի ամենակայուն գործընկերներից մեկի հետ հարաբերությունների ընդլայնումը: «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր ընդգրկում է բոլոր ենթակառուցվածքներն ու համակարգման նոր ոլորտներ, և այս առումով Չեխիայի գործընկեր պետական և մասնավոր ոլորտային կառույցների միջև առկա է չօգտագործված զգալի ներուժ»,-ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը կոնկրետ ուղղություններով համագործակցության մեկնարկ կհանդիսանա:
Սուրեն Պապիկյանը նշել է, որ արդեն իսկ հաջողված օրինակներ կան տարածքային կառավարման ոլորտում՝ մասնավորապես՝ Վայոց ձորի մարզպետարանի և Կարլովարյան,Արմավիրի մարզի և Մորավսկո-Սիլեզյան երկրամասերի միջև, ինչպես նաև Տավուշի մարզի հետ, ինչը ընդլայնելու և խորացնելու կարիք կա:
Նախարարն անդրադարձել է Արևելյան գործընկերության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հնարավորություններին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բեդրիխ Կոպեցկին հավաստիացրել է, որ ջանք չի խնայի հայ-չեխական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու և համագործակցության նոր նախաձեռնություններին աջակցելու համար։
Հանդիպմանը քննարկվել են տարածքային կառավարման, տրանսպորտի, ճանապարհաշինության, թափոնների կառավարման, փոքր ավիացիայի և մի շարք այլ որոտներում համագործակցության ընդլայնմանը և նոր հնարավորություններին վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
862 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»