211652_close_icon
views-count1875 դիտում article-date 15:30 01-08-2019

ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքում դատավորներին պատասխանատվության ենթարկելու նախագիծը մշակել ենք. նախարար․ Tert.am

Դատական օրենսգրքում փոփոխությունները նախատեսվում են, մենք արդեն իսկ մշակել ենք նախագիծը և կդնենք հանրային քննարկման: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների արդյունքում դատավորներին պատասխանատվության ենթարկելու նախագծին: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2019/08/01/rustam-badasyan/3062318]Tert.am[/url]-ը։ «Միջազգային դատարանների կողմից դատական ակտ կայացնելու հիմքով դատարանների և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը կա, սակայն նույնիսկ հարուցման փուլում ոչ թե ինքնաբերաբար պետք է բերի հարուցման, այլ հարուցող մարմինն ինքը պետք է գնահատի տվյալ դեպքում դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմի կոպիտ խախտում եղե՞լ է, թե ոչ: Վերջում պետք է ԲԴԽ-ն գնահատի՝ կա՞ կարգապահական վարույթի հիմք, թե ոչ»,- մանրամասնեց նա: Ինչ վերաբերում է վեթինգի մասին նախագծին, նախարարը նշեց. «Դատական օրենսգիրքը, ինչպես ասացի, մշակվում է: Նախագծի մի հատվածը, որով կարգավորվում է գույքային հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելը, գրեթե պատրաստ է»: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/01/rustam-badasyan/3062318]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր