211652_close_icon
views-count4136 դիտում article-date 15:17 01-08-2019

Լյովա Գևորգյանը՝ պատանիների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։ Պատանիների Եվրոպայի գործող չեմպիոն, 92 կգ քաշային Լյովա Գևորգյանին հաջողվեց դառնալ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Երրորդ տեղի համար պայքարում նա 7։4 հաշվով առավելության հասավ հնդիկ Մոնու Դահիյաի նկատմամբ։ Լյովա Գևորգյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 11։0 հաշվով հաղթել էր բելառուս Վլադիսլավ Կազլովին , ¼ եզրափակչում 12։2 հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանը ներկայացնող Ռավշանբեկ Ջումաբոևի նկատմամբ, կիսաեզրափակչում 3։6 հաշվով զիջեց Իրանի ներկայացուցիչ Յուսեֆի Սանգանիին, ով դարձավ պատանիների աշխարհի չեմպիոն։

Նմանատիպ նյութեր