211652_close_icon
views-count2296 դիտում article-date 21:25 18-08-2021

Լյովա Գևորգյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

Ռուսաստանի Ուֆա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը:

125 կգ քաշային կարգի եզրափակչում երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող Լյովա Գևորգյանը մրցեց իրանցի Ալի Մոհամադեբրահիմի հետ ու 4-4 հաշվով ցավալի պարտություն կրեց: Գոտեմարտի ավարտից 8 վայրկյան առաջ Լևոնը հաղթում էր:

Մինչև եզրափակիչ հասնելը Գևորգյանը ոչ մի միավոր չէր տվել մրցակիցներին, իսկ կիսաեզրափակչում 10-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր ադրբեջանցի մրցակցին, հայտնում է Armsport.am-ը:

Քիչ առաջ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը:

Նմանատիպ նյութեր