4530 դիտում
09:02 02-08-2019
Կառավարության կառուցվածքային փոփոխությունները բախվել են օրենսդրական կազուսի․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երկու ամիս առաջ տեղի ունեցան կառավարության կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում մի շարք նախարարություններ միավորվեցին կամ վերակազմավորվեցին, ինչն էլ իր հերթին հանգեցրեց պետական ապարատում որոշակի կրճատումների։
Թերթի տեղեկություններով՝ այս գործընթացներից հետո քաղծառայության խորհուրդը և վերակազմավորված նախարարությունները չեն կարողանում աշխատակիցների գործառույթների և պաշտոնի անձնագրերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ, քանի որ առկա է օրենսդրական կազուս։ Բանն այն է, որ միավորումից առաջ չի հաշվարկվել, որ մի շարք լրացուցիչ օրենսդրական լուծումների կարիք կլինի, միայն կատարվել է մեխանիկական միացում։
Նշենք մի կարևոր հանգամանք ևս. աշխատակազմերի ձևավորման գործընթացը պետք է ավարտվեր երկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև հուլիսի 31-ը, այնինչ մարդիկ մինչ այժմ չգիտեն՝ կշարունակե՞ն աշխատել, թե՞ ոչ, կամ ի՞նչ հաստիքում կհրամանագրվեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
11505 դիտում
08:52 12-01-2016
10 օրից սկսվում են կառավարությունում կադրային եւ կառուցվածքային լուրջ փոփոխությունները. «ՀԺ»
2209 դիտում
22:17 28-08-2019
Հայաստանի տնտեսության կառուցվածքային փոփոխությունները՝ Moody’s-ի գնահատման հիմք
Այս բաժնից
655 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
895 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2206 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ