1415 դիտում
12:36 02-08-2019
ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է հարկային վարքագիծը չշտկած տնտեսվարողներին՝ ամբողջությամբ հայտարարագրել իրացման շրջանառությունը
ՊԵԿ նախագահի հանձնարարականով տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների հետ, այս անգամ Սևանի ավազանում գործող խոշոր տնտեսվարողների: Հանդիպման նպատակն է՝ գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել և վերհանել խնդիրներն ու ռիսկերը, դիտարկել կարգավորման ուղիները: Տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Տարածաշրջանում առևտրի, հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների տրամադրմամբ և հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարողներին ՊԵԿ-ը ներկայացրել է նաև սեզոնայնության հետ կապված իրականացվող վարչարարությունը: Սևանի հանգստյան գոտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները ոչ միայն որակյալ ու պահանջարկված պետք է լինեն, այլև՝ թափանցիկ, օրինական: Հետևաբար, ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հարկային վարքագիծը չշտկած տնտեսվարողներին հորդորում է ամբողջությամբ հայտարարագրել իրացման շրջանառությունը:
Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա 7 ամիսների համեմատ՝ այս տարի Սևանի ավազանում գործող տնտեսվարողների մոտ ՊԵԿ-ը դրական արդյունքներ է արձանագրել. «Այս տնտեսվարողների մոտ արձանագրվել է շուրջ 90 տոկոս իրացման ծավալների աճ, ինչպես նաև հարկային վճարումների շուրջ 100 տոկոս աճ, սակայն դա չի նշանակում, որ հասել ենք այն նշաձողին, որ հարկ վճարողներն իրենց հարկային պարտավորություններն ամբողջությամբ և պարտաճանաչորեն կատարում են»:
Հանդիպումն անցել է ակտիվ երկխոսության մթնոլորտում. գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել ու սպառիչ պատասխաններ ստացել: Բիզնեսը պատրաստակամություն է հայտնել շտկել թերացումները:
Նմանատիպ նյութեր
6720 դիտում
19:53 28-09-2018
ՊԵԿ. անհատ ձեռներեցը, թաքցնելով իրացման շրջանառությունը, պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս
604 դիտում
17:18 03-04-2020
ՊԵԿ. Տնտեսվարող սուբյեկտը թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը
6115 դիտում
19:46 20-02-2023
«Նոր Զովք» ընկերությունը թաքցրել է իրական իրացման շրջանառությունը․ ՊԵԿ
Այս բաժնից
859 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
751 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան