211652_close_icon
views-count48985 դիտում article-date 12:58 02-08-2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել

Այսօր, օգոստոսի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը համակարգի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով շարունակում է իրականացնել լայնամասշտաբ կադրային փոփոխություններ՝ ծառայությունից ազատելով բարձրաստիճան սպաների, ինչպես նաև կատարելով նոր նշանակումներ։ Այսպես, Վալերիյ Օսիպյանի հրամանով կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանը, ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանը, ոստիկանության Մեծամորի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Մկրտչյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Գագիկ Մանուկյանը, ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Հակոբ Անանյանը, ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Աշոտ Սարգսյանը, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Նարեկ Պետրոսյանը։ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Հայկ Թումանյանը՝ ազատվելով ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ ոստիկանության գնդապետ Ալբերտ Մարգարյանը նշանակվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության աշխատակից ոստիկանության մայոր Արթուր Իսկանդարյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության Էրեբունու բաժնի վերլուծության ավագ տեսուչ ոստիկանության փոխգնդապետ Սոնա Խաժոյանը նշանակվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակից ոստիկանության կապիտան Գևորգ Նահապետյանը նշանակվել է ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ ոստիկանության կապիտան Տիգրան Շահնազարյանը նշանակվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակից ոստիկանության կապիտան Սիմոն Պետրոսյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։

Նմանատիպ նյութեր