114466 դիտում
15:10 22-06-2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել. նշանակվել է Երևանի ոստիկանապետ և ճանապարհային ոստիկանության մի շարք վաշտերի հրամանատարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով Արտակ Պողոսյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ով Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Գարիկ Ղուկասյանն ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նորանշանակ Երևանի ոստիկանապետն ու ոստիկանապետի օպերգծով տեղակալը երկար տարիներ աշխատում են ոստիկանության համակարգում, իրենց գործի գիտակ են, որ ստորաբաժանումներում էլ, որ աշխատել են, համարվում են որպես օպերատիվնիկ. տիրապետում են օպերատիվ իրավիճակին, բացահայտել են բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ սպանություններ, ավազակային հարձակումներ, զինված խմբավորումների վնասազերծումներ, ինչպես նաև կանխել ու նախականխել են մեծ թվով հանցագործություններ։
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Վահան Էվինյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Սմբատ Նորեկյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար է նշանակվել Վաչե Մալաքյանը, ով մինչ այդ աշխատում էր նույն վաշտում՝ որպես ավագ տեսուչ:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը:
[b]Երևանի նորանշանակ ոստիկանության պետ Արտակ Պողոսյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0735260001529690963345580.jpg[/img]
[b]Երևանի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Գարիկ Ղուկասյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0422094001529691033910314.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
49848 դիտում
21:21 31-01-2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ճանապարհային ոստիկանությունում
45488 դիտում
17:09 16-02-2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ՃՈ վաշտի դասակների հրամանատարներ են նշանակվել
76129 դիտում
12:25 25-06-2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով նշանակվել են ՃՈ դասակի հրամանատարներ