2392 դիտում
20:13 02-08-2019
ՊԵԿ ղեկավարությունը Գյումրիում շրջել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածքում
Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու այն տարածքին, որտեղ տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը: ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ու ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանը շրջել են տարածքում, քննարկել նախագծի իրականացման առանձնահատկությունները:
Օգոստոսի 1-ին Կառավարության նիստում հավանություն է տրվել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ներկայացրած նախագծին, որով Պետական եկամուտների կոմիտեին հատկացվել է 181 մլն դրամ և 21,5 հա հող: Կենտրոնի համար նախատեսված տարածքը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից: Սրանք Հայաստանի հյուսիսի այն 3 մաքսակետերն են, որոնցով իրականացվում է ներմուծման և արտահանման զգալի մասը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետը հանձնարարել էր առաջարկություն ներկայացնել ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառույթը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ: Այդ ընթացքում ՊԵԿ-ը մշակել և հավանության արժանանալուց հետո կոմիտեի 5 տարվա ռազմավարական ծրագրում ներառել է ավելի համապարփակ նախագիծ` Գյումրիում կառուցել ԱՏԳ սպասարկման կենտրոն, որտեղ կիրականացվի նաև ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործառույթն ամբողջությամբ:
Նախագծի իրագործան արդյունքում աշխատանքի հնարավորություն կստանան տարածաշրջանի բնակիչները: Այդ նպատակով ՊԵԿ-ը նախատեսում է դասընթացներ կազմակերպել մասնագետներ պատրաստելու համար:
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
15:11 10-03-2021
Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման ընթացքը
1808 դիտում
13:37 25-08-2020
Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի ամբողջական գործարկմանն ընդառաջ մաքսային մոտ 50 ծառայող վերապատրաստվել է
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին