1266 դիտում
17:38 14-08-2019
ՊԵԿ-ը հիշեցնում է Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում համապատասխան մասնագետների պատրաստման համար նախապատրաստական դասընթացի վերաբերյալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ gործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստման համար ՊԵԿ Ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց: Մասնակցել ցանկացողներն Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստին ([email protected]) անհրաժեշտ փաստաթղթերը (ինքնակենսագրական (CV), անձնագրի լուսապատճեն (scan) և դիպլոմի լուսապատճեն (scan) ) կարող են ուղակել մինչև ս/թ օգոստոսի 15-ը:
Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները: Այն ներառում է ընդհանուր գիտելիքներ մաքսային գործի վերաբերյալ, ինչպես նաև գործնական մաս՝ մաքսային կետ-բաժնում:
Դասընթացը տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 011 801 071 կամ 060 544 988:
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2389 դիտում
20:13 02-08-2019
ՊԵԿ ղեկավարությունը Գյումրիում շրջել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածքում
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են