1630 դիտում
22:25 02-08-2019
Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Օգոստոսի 1-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ճապոնականը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և ՎՈՒԱՄ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Հիդեկի Ույաման (Hideki Uyama):
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընթացքը: Զրուցակիցները քննարկեցին հայ-ճապոնական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման և խորացման վերաբերյալ:
Անդրադարձ կատարվեց, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, շրջական միջավայրի պահպանության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին:
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ զարգացմանը ցուցաբերվող բազմաբնույթ օգնության կապակցությամբ:
Ճապոնական կողմը պատրաստակամություն հայտնեց շարունակելու աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին, տարբեր բնագավառներում կարողությունների ավելացմանը:
Խորհրդակցությունների ընթացքում նաև մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կարևորվեց նաև բազմակողմ ձևաչափով միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցությունը:
Նմանատիպ նյութեր
2129 դիտում
15:45 16-01-2014
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև
1313 դիտում
21:47 01-10-2015
Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը