211652_close_icon
views-count49262 դիտում article-date 17:22 04-08-2019

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը, «Գազպրոմ»-ի Նիվան վարած 19-ամյա վարորդը փորձում էր «գազ տալով» ճանապարհային ոստիկանին համոզել, որ իր կողմից կատարված կոպիտ խախտումը չարձանագրվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանությունը բազմաթիվ անգամ հորդորել է վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ օրեր առաջ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ խիստ հանձնարարականներ էր տվել, որպեսզի ճանապարհային ոստիկանությունը ուժեղացնի ծառայությունը և ցանկացած օրինախախտ վարորդ՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարչական պատասխանատվության ենթարկվի, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենան տեղափոխվի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Այսօր՝ օգոստոսի 4-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար 30 հազար դրամի չափով վարչական պատասխանատվության է ենթարկվել Շիրակի մարզի բնակիչ՝ 19-ամյա Ռոբերտ Մխիթարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի՝ Սպիտակի վարչական տարածքում իր վարած ВАЗ 212014 մակնիշի 373 OM 61 համարանիշի ավտոմեքենան վարել է հանդիպակաց երթևեկելի գոտիով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թե վարորդը, թե նրա հետ ավտոմեքենայում գտնվող անձինք փորձում էին համոզել ճանապարհային ոստիկանին, որպեսզի կատարած խախտումը չարձանագրվի, սակայն ճանապարհային ոստիկանը վարչական ակտը կազմեց ու օրինախախտ վարորդին ցանկացավ բարի ճանապարհ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Շիրակի մարզի ԳԳՄ-ի Ախուրյանի բաժնի հաշվեկռում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր