211652_close_icon
views-count76223 դիտում article-date 11:42 11-08-2023

Երևանում «գոլդ» համարանիշներով BMW-ի վարորդը պարեկներին համոզում էր, որպեսզի իր խախտումը չարձանագրվի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը բազմիցս հորդորել են վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային ոստիկանության կանոնները, հակառակ դեպքում անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, նրա վարած տրանսպորտային միջոցից, օրինախախտ վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենան կտեղափոխվի պահպանվող հատուկ տարածք։

Ցավոք, կան վարորդներ, որոնց մասին կարելի է  ասել․ «սևին սապոնն ի՞նչ անի, խևին՝ խրատը», քանի որ նման վարորդները մտածում են, որ իրենք արտոնյալ են ու կարող են ցանկացած ձևի վարել ավտոմեքենան։

Երեկ՝ օգոստոսի 10-ին, Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի հարևանությամբ, ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները ծառայության ընթացքում նկատել են, թե ինչպես է BMW մակնիշի 66XX060 համարանիշի ավտոմեքենան, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար։

Տեղում գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի հանձնարարականով պարեկները կանգնեցնում են «դեղին վարորդին» ու ենթարկում վարչական պատասխանատվության։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը Երևանի բնակիչ, 33-ամյա Հայկ Ստեփանյանը փորձում էր պարեկներին համոզել, որպեսզի անտեսեն իր խախտումը և բացառություն անեն ու իրեն ներեն, բայց ապարդյուն։

Նա ենթարկվեց վարչական պատասխանատվության ու անգամ դրանից հետո փորձում էր չթույլատրելի հատվածով երթևեկել, սակայն պարեկները կանխեցին նրա հերթական խախտումը, իսկ հավաքվածներն էլ տեսնելով դա՝ կատակում էին․ «Հիմա ոնց չասես՝ «կարմիր կովն իր կաշին չի փոխի»»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր