2351 դիտում
21:02 05-08-2019
Արցախը Հայաստան է և վե՜րջ․վարչապետը ներկայացրեց մինչև 2050թ. ռազմավարական նպատակները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050 թվականը զարգացման ռազմավարական նպատակները։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/983950.html]Արմենպրես[/url]»-ը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում ՀՀ վարչապետը նշեց, որ պատեհ է համարում համազգային քննարկմանը ներկայացնել ռազմավարական նպատակադրումների աշխատանքային տարբերակը, խնդիրներ, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա լուծել մինչև 2050 թվականը։
«Ըստ այդմ, մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները․ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, յոթապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, ունենալ աշխարհի տասը ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնը»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ շատերը կհարցնեն, իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ․ «Պատասխանը շատ պարզ, որովհետև Արցախը Հայաստան է և վե՜րջ»։
Նմանատիպ նյութեր
2648 դիտում
21:46 05-08-2019
Արցախը Հայաստան է և վե՜րջ․ վարչապետը ներկայացրեց մինչև 2050թ. ռազմավարական նպատակները
3058 դիտում
09:51 23-03-2015
Մեռյալ ծովը մինչև 2050թ-ը կարող է ցամաքել. գիտնականներ
1734 դիտում
13:36 15-11-2022
Մինչև 2050թ. Հայաստանի բնակչության թվաքանակը կնվազի. ՄԱԿ․ NEWS.am
Այս բաժնից
688 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
844 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
676 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց