3055 դիտում
09:51 23-03-2015
Մեռյալ ծովը մինչև 2050թ-ը կարող է ցամաքել. գիտնականներ
The Times of Israel-ը գրել է, որ գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հորդանան գետի ոչ ռացիոնալ օգտագործման հետևանքով Մեռյալ ծովը մի քանի տասնյակ տարի հետո կարող է ցամաքել: Ներկայումս դրա շուրջը խառնարանի նմանվող տարածքներ են ձևավորվել, որ զբաղեցնում են ցամաքած հատվածները:
Դրանց թիվը վերջին 30 տարում արդեն հասել է 3000-ի: Այս ամենի պատճառը ոռոգման նպատակներով Մեռյալ ծովը սնող Հորդանան գետի ջրի ոչ ռացիոնալ օգտագործումն է: Նշենք, որ Մերձավոր Արևելքում բնակչության թվի աճի հետ կապված անխնա օգտագործվում են ծովի ռեսուրսները:
Իսրայելի գիտնականները հաշվել են, որ եթե մարդկությունը չձեռնարկի միջոցներ, ապա կարող է կորցնել տարածաշրջանի պատմական և զբոսաշրջային այդ օբյեկտը: Իսրայելի, Պաղեստինի և Հորդանանի միջև գտնվող ծովի մակարդակը ամեն տարի նվազում է մոտ 1 մետրով: Գիտնական Հայդոն Բրոմբերգն ասել է, որ այդ խառնարանները առաջացել են տարածաշրջանում ջրային պաշարների ոչ համակարգային օգտագործումից, և որ ծովի ներկայիս դրությունը «բնության վրեժն» է:
Նմանատիպ նյութեր
1794 դիտում
20:23 08-11-2019
Արփի լիճը չի ցամաքել, լճի մակարդակն իջեցվել է մեռյալ ծավալի՝ հանգույցների ուսումնասիրության համար. Ջրային կոմիտե
2348 դիտում
21:02 05-08-2019
Արցախը Հայաստան է և վե՜րջ․վարչապետը ներկայացրեց մինչև 2050թ. ռազմավարական նպատակները
2648 դիտում
21:46 05-08-2019
Արցախը Հայաստան է և վե՜րջ․ վարչապետը ներկայացրեց մինչև 2050թ. ռազմավարական նպատակները
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3922 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին