211652_close_icon
views-count1889 դիտում article-date 21:23 08-08-2019

ԱՀ պետնախարարը Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձին ընդառաջ հանձնաժողովի նիստ է հրավիրել

Օգոստոսի 8-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի նիստը՝ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ: Օրակարգում Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումների ծրագրի հստակեցումն էր: Զեկույցներով հանդես են եկել ոլորտային պատասխանատուները, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Տոնական միջոցառումներն ընդգրկելու են Ստեփանակերտն ու շրջանները: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պահանջել է սահմանված կարգով ավարտել նախապատրաստական աշխատանքները՝ ապահովելով Արցախի հանրապետության հռչակման հերթական տարեդարձի միջոցառումների կազմակերպման ու անցկացման բարձր նշաձողը:

Նմանատիպ նյութեր