1878 դիտում
18:37 24-09-2021
Արցախն ընդունել է Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներին 6 երկրներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2021 թ. սեպտեմբերի 19-21-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում և 23-ին Երևանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին, որը կազմակերպվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։
Գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։ Հայաստանյան գիտնականների թվում ներկայացուցչական էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի յոթ գիտաշխատողների մասնակցությունը։
Ստեփանակերտ հասնելուն պես գիտաժողովի մասնակիցները այցելեցին Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին Հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարում զոհված մարտիկների շիրիմներին՝ ի նշան նրանց անմահ հիշատակի։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում միջազգային գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Լիագումար զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատմության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ Ռուբեն Գալչյանը (Լոնդոն), պատմության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսան Հակոբյանը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտից, իսկ սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ, պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտի (Գերմանիա) զեկուցումն ընթերցեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմության գիտությունների դոկտոր, դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը։
Գիտաժողովի նիստերին մասնակցում էին ԱՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ։ Զեկուցողներն բարձրացնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման, Արցախի իրավական կարգավիճակի վերջնական որոշման՝ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման և ԼՂՀ անկախության ճանաչման հարցերը։
Արցախի Հանրապետության արդի մարտահրավերների վերաբերյալ գիտնականների քննարկումների հիման վրա ընդունվեց Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բանաձևը և հրապարակվեց համապատասխան հայտարարություն։
Սեպտեմբերի 21-ին գիտաժողովի մասնակիցները մեկնեցին Գանձասար, մասնակցեցին «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան)» (Երևան, «Էդիթ պրինտ», «Կաճառ» գիտական կենտրոն, 2021) վերնագրով ժողովածուի շնորհանդեսին, որում ամփոփված են 2020 թ. հուլիսին տեղի ունեցած Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային առցանց գիտաժողովի զեկուցումները։
Գիտաժողովն իր աշխատանքը շարունակեց սեպտեմբերի 23-ին՝ Երևանում։ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Կլոր սեղան՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման 30-ամյակին: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ԳԱԱ ակադեմիկոս, գիտաժողովի կազմկոմիտեի համանախագահ Յուրի Սուվարյանը։
Ելույթներով հանդես եկան ԳԱԱ ակադեմիկոսներ Ռուբեն Սաֆրաստյանը, Լենսեր Աղալովյանը, Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը, պրոֆեսորներ Էդիկ Մինասյանը, Գևորգ Ստեփանյանը, քաղաքագետ Միհրան Շահզադեյանը։
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1085 դիտում
13:32 13-10-2014
ԼՂՀ նախագահն ընդունել է Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության գիտաժողովի մասնակիցներին
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»