211652_close_icon
views-count120010 դիտում article-date 17:54 10-08-2019

Արտակարգ դեպք Իջևանում. վիճաբանության ժամանակ կծել են 29-ամյա երիտասարդի ականջը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ականջախեցում մարդու կծած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը Իջևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Աբգար Բայրամյանն է: Վերջինս ոստիկաններին և բժիշկներին հայտնել է, որ օգոստոսի 8-ին, ժամը 23:00-ի սահմաններում Իջևան քաղաքում անհայտ անձի հետ ինքը վիճաբանել է, որի ժամանակ էլ անհայտ անձը ականջը կծել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, նախապատրաստված նյութերը ոստիկանության Կնտրոնական բաժնից ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր