Չինաստանին վրա է հասել «Լեկիմա» սուպերթայֆունը. կան տասնյակ զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երկրորդ օրն է, ինչ Չինաստանին վրա է հասել «Լեկիմա» հզոր ցիկլոնը։ Մասնագետների պնդմամբ՝ այն 2014 թվականից ի վեր ամենաուժեզ թայֆունն է։
Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, աղետի զոհ է դարձել առնվազն 25 մարդ, 2 տասնյակից ավելին համարվում է անհետ կորած։
Տուժել է մոտ կես միլիոն մարդ, հիմնականում՝ Չժեցզիան, Անհոյ, Ցզիանսու, Ֆուցզիան և Շանհայ նահանգներից տարհանվել է ավելի քան 1 միլիոն մարդ։ Ամենամեծ վնասը կրել է Չժեցզիան նահանգը։
Մասնագետները դեռևս պետք է գնահատեն վնասի չափը։ Այն հսկայական է լինելու, քանի որ վնասվել է 34 հազար տուն, ոչնչացվել 22 հազար հեկտար ցանքատարածություն։
Նախնական հաշվարկով՝ տնտեսական վնասը կազմում է ավելի քան 2 մլրդ դոլար։