Հայտնի է, թե որքան աշխատավարձ են ստանում NASA-ի աշխատակիցները
Միջազգային տիեզերակայանում գրեթե մեկամյա գիտարշավ կատարած՝ NASA-ի նախկին աստղանավորդ Սքոթ Քելլի խոսքով՝ NASA-ում աստղանավորդի առավելագույն աշխատավարձը կազմում է տարեկան մոտ 155 հազար դոլար:
Այդ մասին Քելլին հայտնել է Ria Novosti գործակալությանը։
«Առավելագույնը, գոյություն ունեցող ցանցի համաձայն՝ NASA-ի աստղանավորդները կարող են հավակնել դաշնային ծառայողների GS-15 կատեգորիային, ինչը զինվորականների մոտ համարժեք է ռազմածովային ուժերի գնդապետի կամ կապիտանի կոչմանը:
Այդ դիրքերում տարեկան աշխատավարձը մոտավորապես 155 հազար դոլար է (ամսական 13 հազար դոլար)»,- ասել է նա։
Նշենք, Քելլին NASA-ից հեռացել է 2016 թվականին, նրա հաշվին կա 4 թռիչք դեպի տիեզերք, այդ թվում՝ մեկամյա գիտարշավը Միջազգային տիեզերակայանում: Ի տարբերություն ռուսաստանցի գործընկերների, աստղանավորդների աշխատավարձը կախված չէ նրանից՝ նրանք գտնվում են Երկրի վրա, թե կատարում են տիեզերական թռիչք՝ գտնվելով տիեզերքում, նրանք «գործուղման» սոսկ խորհրդանշական գումար են ստանում: