1406 դիտում
12:07 13-08-2019
«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հրանտ Թումասյանը 9 երեխայի նվիրել են էլեկտրական անվասայլակներ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Հայաստան» համահայկական հիմնադրամը և ազատամարտիկ Հրանտ Թումասյանը մանկական ուղեղային կաթվածով 9 երեխայի նվիրել են էլեկտրական անվասայլակներ:
«Դեռևս երկու շաբաթ առաջ ավելի քան 30 էլեկտրական անվասայլակներ տրամադրել էինք երեխաներին: Բոլորը ճապոնական պրոֆեսիոնալ և հարմարավետ սայլակներ են: Արդեն չորս տարի նմանատիպ միջոցառումներ ենք անցկացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ»,- «[url=https://armenpress.am/arm/news/984708.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ասաց Թումասյանը:
Նա նշեց, որ անվասայլակներ են տրամադրել նաև զինվորների վերականգնողական կենտրոնին, ինչպես նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին:
Հիմնադրամի մամլո խոսնակ Արմինե Թոխմախյանի խոսքով` սա հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկն է, և բարերար Հրանտ Թումասյանը, ով տարիներ շարունակ աջակցել է հիմնադրամին, միշտ ուշադրության կենտրոնում է պահել հաշմանդամություն ունեցող մարդկանց, օգնել և սատարել է:
Հիմնադրամը Հրանտ Թումասյանին պարգևատրեց «Ազգի նվիրյալ» շքանշանով:
Նմանատիպ նյութեր
7719 դիտում
12:40 28-07-2017
Հայաստան Համահայկական Հիմնադրամը սպորտգույք է նվիրել գյումրեցի պարաօլիմպիկ մարզիկին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1238 դիտում
15:19 18-03-2016
Նոր անվասայլակներ՝ ներառական կրթություն իրականացնող դպրոցներին և մանկապարտեզներին
Այս բաժնից
1018 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր