Թուրքիայում ցուլը մտել է խանութ և «շրջել բաժիններով». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի Ադըյաման քաղաքում 4 օր տևող «Զոհաբերության տոնի» (կուրբան բայրամ) ժամանակ, երբ մուսուլմանները մեծ քանակի խոշոր եղջերավոր անասուններ են մորթում, ցուլը, բեռնատար մեքենայի վրայից ցատկելով, մտել է խանութ՝ վախեցնելով այնտեղ գտնվող մարդկանց։
Դեպքը տեղի է ունեցել Ալթընշեհիր թաղամասում։
Խանութի անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերում երևում է, թե ինչպես է մի ցուլ խանութի բոլոր բաժինները շրջելուց հետո ցուցափեղկը կոտրելով՝ դուրս գալիս այնտեղից, իսկ այդ ընթացքում մսագործը վազում է կենդանու հետևից՝ փորձելով բռնել նրան։