Հոնկոնգում շարունակվում են արտահանձնման մասին օրինագծի դեմ ցույցերը
Հոնկոնգում շարունակվում են արտահանձնման մասին օրինագծի դեմ ցույցերը: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/984797.html]Արմենպրես[/url]»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ:
Հոնկոնգի միջազգային օդանավակայանում այսօր կրկին հարյուրավոր չվերթեր են հետաձգվել:
Արդեն 10 շաբաթ շարունակ Հոնկոնգի բնակիչները բողոքում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի փոփոխությունների դեմ, ինչն, ըստ նրանց, Հոնկոնգին զրկում է ինքնավարությունից: