211652_close_icon
views-count56648 դիտում article-date 13:57 15-08-2019

Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում. 51-ամյա վարորդը Տ-40 մակնիշի տրակտորով հանդամիջյան ճանապարհից գլորվելով՝ հայտնվել է ձորում. վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐԱՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի «Խաչի Ձոր» կոչվող հանդամասում տրակտոր է շրջվել և կան տեղեկություններ, որ 1 հոգի մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Վիրաբյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։40-ի սահմաններում Կեչուտ գյուղի բնակիչ՝ 51-ամյա Վահրամ Եղիազարյանը իր վարած Տ-40 առանց հաշվառման համարանիշի տրակտորով Ջերմուկ քաղաքի «Սպիտակ հող» կոչվող հանդամիջյան ճանապարհի երթևեկելի մասից դուրս է եկել և գլորվելով հայտնվել «Խաչի ձոր» կոչվող ձորում։ Վթարի հետևանքով Վ. Եղիազարյանը տեղում մահացել է։ Փաստի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր