211652_close_icon
views-count1294 դիտում article-date 12:57 16-08-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 15-ից 16-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք, այդ թվում՝ 1-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 12-ական, խարդախության 11, թմրամիջոցի հայտնաբերման ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 5-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, սպանության սպառնալիքի, հանկարծամահության ու առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության 1-ական։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր