8052 դիտում
21:31 16-08-2019
Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է որոշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանը Ռուսաստանին միացնող միջպետական ավտոճանապարհին
Վրաստանի կողմից դեպի ռուս-վրացական սահմանը տանող ճանապարհին սահմանափակումներ են սահմանվել ցերեկային ժամերին տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Ինչպես հաղորդում է [url=https://rusarminfo.ru/2019/08/16/na-doroge-soedinyayushhej-armeniyu-s-rossiej-gruziya-ogranichila-dvizhenie/]Rusarminfo[/url]-ն, սահմանափակումները պայմանավորված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Վերին Լարս միջպետական ավտոճանապարհի 125-րդ կիլոմետրին՝ Թերեք գետով անցնող կամրջի վրա, իրականացվող վերանորոգման աշխատանքներով:
Վերոնշյալ հատվածում օգոստոսի 19-22-ն ընկած ժամանակահատվածում ամեն օր 12:00-16:00-ն արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է: Երթևեկությունն ամբողջովին ազատ է օրվա մնացյալ ժամերին:
Տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկելու է Վրաստանի պարեկային ոստիկանությունը:
Նմանատիպ նյութեր
8679 դիտում
10:44 02-09-2014
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ. Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
3695 դիտում
15:02 07-10-2016
Մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը