211652_close_icon
views-count255242 դիտում article-date 22:33 17-08-2019

Արտառոց դեպք հանրապետության գյուղերից մեկում. ամուսինը ուրիշի գերեզմանը քանդել, աճյունը տեղափոխել է այլ գերեզման, կնոջն ասելով. մորդ գերեզմանը գտա, պրծա՞ քեզանից

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, Հանրապետության մարզերից մեկի ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 35-ամյա Արթուր Մ.-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս տարածքային ոստիկանության բաժին հայտնել է, որ այս տարվա հուլիս ամսից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Շողիկն ու Գագոն քանդել են իր հանգուցյալ տատու՝ Աստղիկ Փ.-ի և պապու՝ Աղասի Մ.-ի, իրենց գյուղի գերեզմանատանը գտնվող հուղարկավորման վայրերը և աճյունների մնացորդները տեղափոխել են Երևան քաղաքի Կարմիր բլուրի գերեզմանատան տարածք: Արթուր Մ.-ն ոստիկաններին հայտնել է նաև, այդ կերպ անարգել և պղծել են իր հանգուցյալ հարազատների գերեզմանոցները: Գ. Շամշյանի տեղեկություններով, Արթուր Մ.-ն հայտնել է նաև, որ ինքը այդ մասին նախկինում ոստիկանոթյան չի հայտնել, քանի որ Շողիկն ու Գագոն խոստացել էին հետ վերադարձնել աճյունների մնացորդները և գերեզմանը բերել նախկին տեսքի: Սակայն նրանք իրենց խոստումը չեն կատարել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տարածքի ոստիկանները հայտնաբերել են Շողիկին և Գագոյին, ովքեր հրավիրվել են ոստիկանություն: Գագոն ոստիկաններին հայտնել է, որ կինը մեկ տարուց ավելի է, իր «կյանքը կերել է», թե չես գտնում իմ մոր գերեզմանը: «Ես էլ ստիպված եկել եմ էդ գյուղ, իմացել եմ, որ էդ գերեզմանը շուտվանից մարդ չի այցելում, քանդել ու հանգուցյալներից մեկի աճյունը տեղափոխել եմ Կարմիր բլուր՝ կնոջս ասելով, թե մորդ ոսկորները բերել եմ»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր