57281 դիտում
14:13 18-08-2019
5 հոգու փոխարեն գնալու ենք 50-ից ավել մեքենաներից կազմված ավտոերթով. ակտիվիստները Ջերմուկից ավտոերթ կիրականացնեն դեպի Երևան
Ամուլսարի հարցով օգոստոսի 19-ին կառավարությունում քննարկում է լինելու ջերմուկցիների մասնակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:
«Ամուլսարի հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու, անդամների ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ։
Ուստի, մենք՝ բնակիչներով, նպատակահարմար գտանք հինգ հոգու փոխարեն գնալ հիսունից ավել մեքենաներից կազմված ավտոերթով։
Հարգելի հայրենակիցներ Ամուլսարը դա հայրենիք է և համահայության խնդիրն է։
Բոլոր հայրենասեր մարդիկ կարող են, և ցանկալի է, որ միանան ավտոերթին, ինպես Ջերմուկից, այնպես էլ ճանապարհից։ Ինչպես նաև մարդիկ կարող են Երևանում միանալ մեզ՝ միասին դրսում սպասելու մինչև հանդիպման ավարտը։
Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի Տաքսիների կանգառ հրապարակից, առավոտյան ժամը 07։00-ին։
Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 19-ին, Երևանում` Բաղրամյան 26 հասցեում, ժամը` 12։00-ին»,- նշել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11743 դիտում
23:27 19-01-2022
Երկրաշարժ՝ Ջերմուկից 28 կմ դեպի հյուսիս-արեևմուտք. ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ
3821 դիտում
10:32 07-05-2022
«Դիմադրություն» շարժումը ավտոերթով շարժվում է դեպի Վանաձոր. ուղիղ. News.am
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»