2480 դիտում
14:40 18-08-2019
Աշխատանքային այցով Հադրութի շրջանում գտնվող ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հետևել է մայրուղուց դեպի գյուղ տանող ճանապարհահատվածի շինարարության ընթացքին
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 17-ին աշխատանքային այցով Հադրութի շրջանում էր: Տողում Գ.Մարտիրոսյանը հետևել է մայրուղուց դեպի գյուղ տանող 2կմ–ոց ճանապարհահատվածի կապիտալ շինարարության ընթացքին, որը լրացուցիչ խթանելու է հարավային զբոսաշրջային ուղղության զարգացմանը: Տողի մելիքական ապարանքում պետնախարարին է ներկայացվել այցելուների վիճակագրությունը. 2019-ին շուրջ 3000 մարդ հաղորդակցվել է մեր պատմության փառահեղ էջերից մեկի հետ: Բարեգործական միջոցներով վերականգնվում է 17-18-րդ դարերով թվագրված ՍԲ Հովհաննես եկեղեցին: Գրիգորի Մարտիրոսյանին իրականացվող աշխատանքների մասին պատմել են վերականգնող մասնագետները:
Այնուհետև պետնախարարը գնահատել է նաև գյուղի կենտրոնական հատվածում իրականացվող շինարարության ընթացքը, պատասխանատուներին հանձնարարել հին ու կիսաքանդ շինությունները փոխարինել ընդարձակ, համապատասխան կահավորումներով հրապարակով: Պետական միջոցներով իրականացվող ծրագրին այս տարի կավելանան նաև մանկապարտեզի ջեռուցման և բակի բարեկարգման աշխատանքները: Տողը սեպտեմբերի 21-ին կհյուրընկալի արցախյան գինու փառատոնը: Պետնախարարը տեղում հետաքրքրվել է նախապատրաստական աշխատանքներով, Կատարո գինու գործարանում և խաղողի այգիներում ծանոթացել արցախյան գինին միջազգային շուկայում ճանաչելի դարձնող ընկերության զարգացման ծրագրերին:
Քաղաքաշինության բնագավառում Հադրութի շրջանում լուծվում է եվս մեկ կարևոր խնդիր. Ավարտվում են Հադրութի շրջանային բուժմիավորման ծննդատան վերակառուցման աշխատանքները: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ նոր ծննդատան շինարարության հովանավորը եգիպտահայ բարերար է, սարքավորումների հարցը կլուծվի պետական միջոցներով: Գ.Մարտիրոսյանը կարևորել է առողջապահության բնագավառում պետական-մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը, ինչի արդյունքում տարեցտարի բարելավվել են հանրապետության շրջանների առողջապահական հիմնարկների շենքային պայմաններն ու տեխնիկական հագեցվածությունը:
Շրջանի զարգացման ծրագրերի ու տեղերում իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ավելի բարձրացնելու հրամայականով էր վարչակազմում հրավիրված խորհրդակցությունը: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավարն ու աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Պետական նախարարը վստահեցրել է՝ բնական աղետներից տուժած հողօգտագործողներին տրվելու է աջակցություն, առաջիկայում կարգավորվելու են նաև ջրամատակարարման խնդիրները:
Հադրութ կատարած աշխատանքային այցը եզրափակվել է շրջանի հինավուրց և զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող Վանք և Տյաք գյուղերում, որտեղ ամբողջությամբ բացահայտված չեն էթնոտուրիզմի և մշակութային տուրիզմի հնարավորությունները:
--
[b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1234 դիտում
16:06 26-12-2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետևել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարության ընթացքին
3883 դիտում
23:24 11-06-2018
Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված