211652_close_icon
views-count5227 դիտում article-date 17:34 18-08-2019

Գերմանիան մտադիր է արտաքսել արձակուրդը հայրենիքում անցկացնող գաղթականներին

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հայտարարել է, որ այն սիրիացի գաղթականները, որոնք արձակուրդն անցկացնում են հայրենիքում, կարող են զրկվել Գերմանիայում իրենց կարգավիճակից: Նա նաև հավելել է, որ տեղի միգրացիոն ծառայությունները հետևելու է գաղթականների ուղևորություններին: «Եթե սիրիացի փախստական արձակուրդը պարբերաբար անցկացնում է Սիրիայում, նա չի կարող հիմնավորել, որ Սիրիայում հետապնդումների է ենթարկվում», նշել է Զեեեհոֆերը՝ ընդգծելով, որ երբ իրավիճակը Սիրիայում կարգավորվի, զբաղվելու են դեպորտացիայով:

Նմանատիպ նյութեր