Ռամզան Քադիրովը պատմել Է, թե ամենից շատ ինչից Է վախենում
Չեչնիայի Հանրապտության առաջնորդ Ռամզան Քադիրովը պատմել է սեփական վախերի մասին: On TV You-Tube-ալիքին տված հարցազրույցում նա ասել է. «Ես վախենում եմ կորցել խիղճս, պատիվս, արժանապատվությունս: Մնացած ոչնչից չեմ վախենում»:
Վերջինիս խոսքով՝ եթե ինքը որևԷ մեկից վախենար, ապա ժամանակին չէր սկսի այն, ինչը սկսել էր իր հայրը՝ Ահմադ-Հաջի Քադիրովը.«Ես չէի շարունակի միջազգային ահաբեկիչների դեմ պայքարը»:
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հայտարարել էր, որ իր խոսքերը ցանցում հաճախ են խեղաթյուրում «դավաճանները, շեյթաններն ու կեղծ հերոսները»։