211652_close_icon
views-count106080 դիտում article-date 11:17 20-08-2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ ողջ գիշեր ու այս պահին էլ շարունակվում են Երևանի «Ձյունիկ սառնարսն» ՍՊԸ-ում առաջացած խոշոր հրդեհի տարածման ու կանխման աշխատանքները. տեղում հերթապահություն են իրականացնում նաև բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 1 տասնյակից ավելի հրշեջ փրկարարներ շարունակում են Երևանի «Ձյունիկ սառնարսն» ՍՊԸ-ի մաքսային պահեստի և ապրանքների պահպանության շենքում երեկվանից բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ աշխատանքները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները տեղում ղեկավարում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Աշխատանքներին ներգրավված են նաև նշված ՍՊԸ-ի աշխատակիցները։ Ինչպես ողջ գիշեր, այնպես էլ այս պահին տեղում ծառայություն են կատարում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկներն առաջին անհրաժեշտության բուժօգնություն են ցուցաբերել մի քանի հրշեջների, ովքեր ունեցել են ճնշման տատանումներ և շնչառական խնդիրներ, քանի որ այրվող ապրանքների ծուխը իրենից նաև թունավոր գազեր է ներկայացնում։ Այս պահին տանիքում փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի գլխավորությամբ փրկարարական հատուկ ջոկատի աշխատակիցները կատարում են հետախուզական աշխատանքներ. հատոկ տեխնիկայով տանիքում փորձում են անցք բացել, որպեսզի կրակի օջախին մոտեցնեն հրշեջ-մեքենաների ջրցան խողովակները։ Ողջ գիշեր Երևանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ բժիշկների բրիգադների հետ տեղում ծառայություն են կատարել նաև Աղետների բժշկության ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ Տեղում նաև ծառաություն են կատարում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիներն իրենց տրանսպորտային միջոցները չկայանեն նշված վայրում, որպեզի հրշեջ մեքենաներն ու շտապօգնության ավտոմեքենաներն ազատ տեղաշարժվեն։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/20/1132958/]հայտնել [/url]էինք, որ 10 ժամից ավելի էր՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի հրշեջ-փրկարարները պայքարում էին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 9 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարսն» ՍՊԸ-ում բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ։ Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հրշեջները մի քանի անկյուններից պայքարել էին կրակի դեմ և նրանք բաժանված էին մի քանի խմբերի։ Հրշեջ ավտոմեքենաներն արդեն 10-30 անգամ ջրով լիցքավորվել և վերադարձել էին հրդեհի վայր։ Բարեբախտաբար, տուժածներ չկային, սակայն անզեն աչքով երևում էր, որ թե հրշեջները, թե «Ձյունիկ Սառնարսն» ՍՊԸ-ի աշխատակիցները վտանգում էին իրենց կյանքը, որպեսզի նախ՝ կանխեն կրակի տաածումը, ապա մարեն այն։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի խմբեր, որ եթե անհրաժեշտություն լիներ, տեղում բուժօգնություն ցուցաբերեին մարդկանց։ Թե ինչն էր եղել կրակի առաջացման պատճառը, դա պարզ կլինի փորձաքննություններ նշանակելուց հետո։ Դեպքի վայրում էի գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ-ԵՓՎ պետ փ/ծ գնդապետ Ա.Հարությունյանը, համայնքային բաժնի պետեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 344+
344+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր