44081 դիտում
12:25 28-06-2020
Հերթական խոշոր հրդեհը Երևանի «Ձյունիկ սառնարան»-ում. ժամանել են մեծ թվով հրշեջներ. տեղում են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մեկ ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական մեծ թվով ջոկատներ պայքարում են Երևանում «Ձյունիկ սառնարսան» ՍՊԸ-ի մաքսային պահեստ և ապրանքների պահպանություն պահեստային հատվածում առաջացած կրակի դեմ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, մոտ 1 ժամ առաջ ԱԻՆ ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահագանգ է ստացվել, որ Արշակունյաց 9/2 հասցեում գործող նշված պահեստում հրդեհ է բռնկվել:
Այս պահին հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումն ու մարել այն և հիմա կատարվում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի օջախներ հայտնաբերելու ուղղությամբ:
Հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը,Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանն ու տեղակալ Զավեն Մելքոնյանը:
Տեղում աշխատանքները ղեկավարոմ է Փրկարար ծառայության տնօրեն Վ, Գաբրիելյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Քիչ առաջ ժամանեց նաև Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանի հանձնարարությամբ ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի և հատուկ հետախուզման խմբի ծառայողները, ովքեր ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները իրենց ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում:
Ճանապարհային ոստիկանները նաև մի քանի քաղաքացիների բաժանում էին պաշտպանիչ դիմակներ, քանի որ նրանք առանց դիմակների էին:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որպեսզի, եթե անհրաժեշտ լինեն բժիշկներ՝ նրանք տեղում լինեն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 199+
199+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10485 դիտում
11:11 05-11-2019
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն