2986 դիտում
11:25 21-08-2019
Դատապարտում ենք Հայկ Մարտիրոսյանի և Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումների փորձերը. «Սասնա ծռեր»
Խիստ մտահոգիչ են խորհրդային բռնապետության ոճով եւ նախկին հանցավոր ռեժիմին բնորոշ ձեւով քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ու ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի նկատմամբ Դատախազության եւ ԱԱԾ միջոցով իրականացվող հետապնդումների փորձերը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:
«Այդ փորձերն, իհարկե, կատարվում են քողարկված ձեւով՝ իբրեւ թե նրանց ֆեյսբուքյան գրառումներում առկա հանցագործությունների մասին հաղորդումների իսկությունը ստուգելու պատրվակով: Մինչդեռ ակնհայտ է, որ այդ փորձերն սկսվեցին ի պատասխան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ՀՀ վարչապետի եւ կառավարության հասցեին հնչեցրած նրանց կոշտ քննադատության՝ ամենայն հավանականությամբ նպատակ ունենալով լռեցնելու նրանց ձայնը հոգեբանական եւ, հնարավոր է՝ նաեւ իրավական ազդեցության միջոցներով:
Դատապարտում ենք խոսքի ազատության դեմ ՀՀ իշխանությունների ձեռնարկած այս փորձերը եւ համոզմունք ենք հայտնում, որ մեր երկիրը բռնապետության ճահիճը վերադարձնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:
Մեր զորակցությունն ենք հայտնում Հայկ Մարտիրոսյանին եւ Արթուր Գրիգորյանին, իսկ ՀՀ իշխանություններին հորդորում ենք այսուհետեւ ձեռնպահ մնալ Հայաստանը նորից բռնապետության վերածելու գայթակղությունից, հավատարիմ լինել ժողովրդավարությանը եւ չխախտել մարդու իրավունքներն ու ազատությունները»,-ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
12224 դիտում
20:00 05-08-2016
Փոխվել է «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»