Խաչատուրյան քույրերը ճանաչվել են իրենց հոր զոհը. «Կոմերսանտ»
ՌԴ քննչական կոմիտեի քննիչները հրաժարվել են քրեական գործ հարուցել հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ՝ հիմնավորելով, որ հոր կողմից աղջիկներին խոշտանգումներ և սեռական ոտնձգություններ են եղել:
Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթը նշում է, որ հոր կողմից բռնություն գործադրելու փաստերը քննությունը հաստատել է:
Մեղադրյալների փաստաբանները կարծում են, որ այս հանգամանքը կօգնի նրանց ապացուցել, որ հուսահատ աղջիկները գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում, և, հետևաբար, նրանց քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:
Ըստ «Կոմերսանտ» -ի աղբյուրների` Քննչական կոմիտեն նման որոշում էր կայացրել հուլիսի վերջին, սակայն գործին մասնակցող փաստաբաններին այն պաշտոնապես հանձնվել է վերջերս: