211652_close_icon
views-count3035 դիտում article-date 10:14 22-08-2019

Եթե մարդիկ իրավունք ունեին փողոց փակել հեղափոխության համար, ապա նույն իրա­վունքն ունեն Ամուլսարի հանքի շահագործումը մերժելու նպատակով. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Եթե մարդիկ իրավունք ունեին փողոց փակելու՝ «Սերժին մերժելու» համար, ապա նույն իրա­վունքն ունեն Ամուլսարի հանքի շահագործումը մերժելու նպատակով: Եթե ակտիվիստները բարձրախոսով իրավունք չունեն մտնելու ԱԺ տարածք, ապա գործադիր իշխանության կողմ­նակիցները անցած տարվա հոկտեմբերի 2-ին նույնպես իրավունք չունեին դա անել՝ բարձրա­խոսով և թմբուկով: Եթե վարչապետը և պետական այլ պաշտոնյաներ փաստարկներ են բերում՝ հօգուտ հանքի շահագործման, ապա մնացած քաղաքացիները նույնպես իրավունք ու­նեն բերելու իրենց հակափաստարկները հանքի շահագործման դեմ՝ անկախ նրանից, թե այդ քաղաքացիներն ինչ պաշտոնների էին կամ ինչ դիրք են ցանկացել զբաղեցնել: Ավելին՝ Հայկա­կան բնապահպանական ճակատի գործունեու­թյունը հարգանքի է արժանի և պետք է շարու­նակի իր աշխատանքը՝ հակակշռող ուժ հանդի­սանալով կառավարության գործունեությանը: Ու­րիշ հարց, որ Ամուլսարի խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլև իրավական, տնտեսա­կան ու քաղաքական (այդ թվում` միջազգային): Բոլոր դեպքերում ոչ ոք չպիտի փորձի մյուսի բե­րանը փակել: Ասվածը ճիշտ է նաև «հակառակ կողմից»: Ինչ­պես իշխանությունը չպիտի սահմանափակի ար­տահայտվելու ազատությունը, ընդդիմադիրները նույնպես չպիտի փորձեն դա անել յուրահատուկ շանտաժի միջոցով: Այդ շանտաժի ձևերը բազմաթիվ են: Օրինակ, ընդդիմության քոչարյանամետ հատվածի համար, այդ «տրամաբանությու­նը» գործում է այսպես, եթե ես չեմ կարծում, որ Քոչարյանի ժամանակ Հայաստանը երկնային դրախտ էր, ուրեմն, ես ներդրված եմ Նիկոլի կողմից: Հատկապես այս տեսակի «սպառնալիքնե­րը» սաստկացել են վերջերս, երբ իշխանությունը ստիպված կանգնել է դժվար ընտրության առաջ, և տարբերակ կա քաղաքացիների վրա, այսպես ասած, բարոյական ճնշում գործադրելու: Եթե ես ցանկանում եմ, որ կառավարությունը հավասա­րակշռված մոտեցում ցուցաբերի, ուրեմն ես ու­զում եմ, որ իմ երեխաների և թոռների գլխին նոր «Չերնոբիլ» գա: Եթե ես մեծ նշանակություն չեմ տալիս Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, ուրեմն ես ուզում եմ, որ Հայաստանում օրինականացվեն միասեռական ամուսնությունները: Այդ ծայրահեղացված, միֆականացված «սարսափները» կոչված են ազդելու հասարակական կարծիքի վրա և սահմանափակելու ազատ արտահայտվելու հնարա­վորությունը»,-գրում է թերթը: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր