211652_close_icon
views-count24308 դիտում article-date 21:44 22-08-2019

Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է զենք-զինամթերք, այդ թվում՝ «ՏՏ» տեսակի ատրճանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ՀՀ ոստիկանությունը վերջին ամիսներին հսկայածավալ աշխատանքներ է իրականացրել, ինչի շնորհիվ հանրապետությունում հայտնաբերվել են մեծ թվով զենք-զինամթերք, թմրանյութեր և այլ կասկածելի իրեր: Ոստիկանությունը ոչ միայն հայտնաբերել, այլ նաև կարողանում է ազգաբնակչության հետ բացատրական աշխատանքների արդյունքում հասնել նրան, որ քաղաքացիները ինքնակամ ներկայացնում են իրենց մոտ եղած զենք-զինամթերքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 22-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների աշխատակիցների բացատրական աշխատանքի արդյունքում՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ, Աշտարակի ոստիկանություն է ներկայացել Արագածոտնի մարզի մի բնակիչ, ում ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, չենք հայտնում: Նա ոստիկաններին է ներկայացրել 1 հատ «ՏՏ» մակնիշի գործարանային ատրճանակ, 1 հատ ձեռքի նռնակ պայթուցիչով, «ՏՏ» և «Մակարով» տեսակի ատրճանակի 70 հատ փամփուշտ և 1 հատ գլանաձև տեսակի պայթուցիկ: Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է փորձաքննություն: Ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է քաղաքացիներին, որպեսզի իրենց մոտ եղած ապօրինի զենք ու զինամթերքները ինքնակամ ներկայացնեն իրավապահներին՝ հայտնելով, որ նման դեպքերում քաղաքացիները ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե ներկայացվածը առնչություն չի ունեցել որևէ դեպքում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր