211652_close_icon
views-count20804 դիտում article-date 23:32 08-07-2024

Վաղարշապատի ոստիկանների բացատրական աշխատանքը տվեց իր արդյունքը. «Պարադիս» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից շարունակվող ուժեղացված ծառայության շրջանակներում հայտնաբերվել ու բացահայտվել են ոչ միայն հանցագործություններ, այլև բնակչության շրջանում տարվում են բացատրական աշխատանքներ, ինչն իր արդյունքն է տալիս մասնավորապես ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ, հերթական հաջողությունն են գրանցել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ ինքը Արցախյան պատերազմի մասնակից է ու այնտեղից բերված զենք-զինամթերքը թողնում է Ոսկեհատ գյուղի «Պարադիս» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող քանդված շինության տարածքում։

Դեպքի վայր մեկնած Վաղարշապատի ոստիկանները քաղաքացու մատնանշած վայրում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգեր, ատրճանակներ, պայթուցիկներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զենք ու զինամթերք։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր