2893 դիտում
09:25 23-08-2019
ՀՀ-ում եռացող ներքաղաքական կրքերն աննկատ թողեցին ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող կարևոր իրադարձությունը, որն ուղղակի ու խորքային ազդեցություն կարող է ունենալ ՀՀ-ի վրա. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանում այս օրերին եռացող ներքաղաքական կրքերի պատճառով աննկատ մնաց մեկ շատ կարևոր տեղեկատվություն: Ճիշտ է, այս դեպքում խոսքն ուղղակիորեն մեր երկրին չի վերաբերում, սակայն այդ իրադարձությունն ի զորու է ամենամոտ ապագայում ամենաուղղակի և խորքային ազդեցությունն ունենալ նաև Հայաստանի վրա:
Այսպես, օրերս տեղի ունեցավ ՌԴ-ի և Ֆրանսիայի առաջնորդների հանդիպումը, որից հետո Մակրոնը հեռախոսազրույց ունեցավ նաև նախագահ Թրամփի հետ: Ըստ այդ զրույցին վերաբերող տեղեկատվության ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են հաջորդ տարի Ռուսաստանին հրավիրել G7-ի գագաթաժողովին, այսինքն՝ վերականգնել G8-ի ձևաչափը:
Հիշեցնենք, ՌԴ-ն այդ ձևաչափից դուրս մնաց կապված ուկրաինական խնդրի հետ: Ընդ որում, G8-ից դուրս մնալը նշանակում էր ՌԴ-ի և Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի հարաբերությունների ծայրահեղ շիկացում, որը տեսնում ենք վերջին 4-5 տարիներին, և որի արդյունքում ծայրահեղ շիկացման հասավ նաև ողջ համաշխարհային մթնոլորտը:
Եվ հիմա, երբ օրակարգ է մտնում G8-ի վերականգնման գաղափարը, դա առնվազն նշանակում է, որ այդ գլոբալ իրավիճակը լիցքաթափման ընթացքի մեջ է, թեև այստեղ մի շարք էական գործոններ պետք է հաշվի առնել:
Ամենակարևոր գործոններից մեկն այն է, որ ՌԴ-ին G7 հրավիրելու և «մեծ ութնյակը» վերականգնելու մասին Թրամփը հայտարարությամբ հանդես եկավ դեռ մինչև Պուտին-Մակրոն հանդիպումը: Ընդ որում, ՌԴ-ն բավականին անտարբեր վերաբերվեց այդ առաջարկին, որն ակնարկում էր Մոսկվայի ունեցած որոշակի նախապայմանների առկայության մասին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1186 դիտում
13:53 24-06-2023
ՌԴ-ում զարգացումները կարող են վատ ազդեցություն ունենալ Արցախի և ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վրա
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը