19375 դիտում
16:42 03-12-2018
Լոռու մարզում Վալերիյ Օսիպյանը հիշեցրեց. «Ոչ ոք իրավունք չունի իր հանցավոր կապերով ազդեցություն ունենալ ընտրության վրա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Այն գործընթացը, որ յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ նկատվում էր, չի լինելու եւ տեղում կանխվելու է, Գազելներով տանել-բերել, տրանսպորտով տանել-բերել բացառելու ենք, տեղում բերման ենք ենթարկելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք ենք տալու»,-այս մասին լրագրողների հետ զրույցում Վանաձորում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով հանդիպում է ունեցել կուսակցությունների ու դաշինքների Աժ պատգամավորի թեկնածուների հետ:
ՀՀ ոստիկանապետը նաեւ հիշեցրել է, ոչ ոք իրավունք չունի իր հանցավոր կապերով ազդեցություն ունենալ ընտրության վրա, որեւէ կրիմինալի մասնակցությունը ընտրատեղամասում պետք է լինի միայն ու միայն ընտրել հեռանալով:
Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը նաեւ հիշեցրել է՝ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, եւ անկախ կուսակցությունից, պաշտոնից ու գրպանի պարունակությունից, ոստիկանության դիրքորոշումը լինելու է կոշտ բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն որեւէ ընտրախախտում թույլ տալ:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)